Վիրաբուժություն
Թութք. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ն ստեղծվել է Պրոկտոլոգիայի ինստիտուտի հիման վրա, որտեղ 35 տարի շարունակ մշակվել և կատարելագործվել են թութքով հիվանդների բուժման մեթոդները, նախավիրահատական պատրաստման տակտիկան և հետվիրահատական վարման սկզբունքները:
Ժամանակակից մարդու կյանքը դարձել է ավելի պասիվ և նստակյաց, ինչը չի կարող չանդրադառնալ նրա առողջական վիճակին: Ներկայում մարդկության ամենատարածված հիվանդություններից է թութքը: Թութքով տառապում է երկրագնդի հասուն բնակչության 30-50%-ը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում թութքը: Յուրաքանչյուր մարդու հետանցքի լորձաթաղանթի տակ գտնվում են փապարային կամ կավերնոզ մարմնիկներ, որոնց դերը կղանքային զանգվածների բաց չթողնելն է հետանցքից: Ժամանակի ընթացքում սննդակարգի խախտման, փորկապությունների և լուծերի հաճախակի առաջացման, նստակյաց ապրելակերպի և ժառանգական տարբեր գործոնների ազդեցության հետևանքով առաջանում է փապարային մարմիններում զարկերակային ներհոսքի և երակային արտահոսքի դիսբալանս, ինչը բերում է նրանց մեծացմանը և էլաստիկության կորստի: Փապարային մարմինների մեծացմանը զուգընթաց առաջանում է նաև կապանային համակարգի թուլացում, ինչը բերում է նրանց արտանկմանը հետանցքից: Հենց այդ մեծացած փապարային մարմիններն անվանում ենք թութքի հանգույցներ:
Հիվանդությունն ընթանում է քրոնիկ: Հիվանդների հիմնական գանգատներն են՝ կղազատման ժամանակ արյան առկայությունը, թութքի հանգույցների արտանկումը, կղազատման դժվարացումը, քորը և անհարմարավետությունը հետանցքի շրջանում: Սակայն լինում են նաև հիվանդության սրացումներ, երբ առաջանում է թութքի հանգույցի սնուցող անոթի խցանում՝ թրոմբոզ: Այդ պարագայում հիվանդների մոտ առաջանում է հանգույցների այտուցվածություն և խիստ ցավեր:
Թութքի դասակարգումը
Տարբերում են թութքի 4 աստիճան.
- հիվանդությունը արտահայտվում է միայն դեֆեկացիայից հետո՝ արյան առկայությամբ,
- առկա է թութքի հանգույցների արտանկում, որն ինքնուրույն ներուղղվում է,
- առկա է արտանկում, որը ներուղղվում է միայն մատնային օգնությամբ,
- առկա է արտանկում, որը հնարավոր չէ ներուղղել:
1 աստիճանի թութքի ժամանակ հիվանդին ցուցված է կոնսերվատիվ դեղորայքային բուժում: Ինչ վերաբերում է 2-4 աստիճանին՝ ցուցված է վիրաբուժական բուժում:
Չնայած վերջին ժամանակներում հաճախակի գովազդվող քիչ ինվազիվ և «անցավ» միջամտությունների պոպուլյարիզացիային, մինչ այժմ թութքի արմատական բուժման ոսկե չափանիշ է մնում թութքահատումը՝ վիրահատական ճանապարհով: Վիրահատությունից հետո հիվանդության կրկնվելու հավանականությունը գրեթե բացառվում է: Վիրահատությունը կարող է կատարվել էլեկտրակոագուլյացիայի, լազերային, ուլտրաձայնային դանակների միջոցով:
«Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ստեղծված են բոլոր պայմաններն այդ տհաճ հիվանդությունից մեկընդմիշտ ազատվելու համար՝ ժամանակակից սարքավորումներ, բարձրակարգ մասնագետներ, սպասարկման բարձր մշակույթ և հարմարավետ հիվանդասենյակներ: Բաժանմունքում թութքով հիվանդների բուժման հսկայական փորձ է կուտակված, վերջին 30 տարիների ընթացքում կատարվել է 30000-ից ավելի վիրահատություն:
Հեղինակներ.
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ. Էքսյուզյան Գ.Է.
+374 91 40 46 14
Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի ասիստենտ՝ Ավետիսյան Ա.Ա.
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն